Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

Հոկտեմբերի 9-ին Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հաղորդում է նախարարության լրատվական ծառայությունը։

Նախարարները քննարկել են Հայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր:

Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և բազմակողմ հարթակներում առկա հարցերի շուրջ։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment