Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև բազմակողմ հարթակներում առկա օրակարգային խնդիրների շուրջ։