Հոկտեմբերի 12-19-ը Ալբանիայի Դյուրես քաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որին Հայաստանը կմասնակցնի 19 ծանրորդով:
Երիտասարդական հավաքանից տղամարդկանց պայքարում կլինեն Արտուշ Գրիգորյանը, Դավիթ Առաքելյանը (երկուսն էլ ՝ 65 կգ), Սամվել Մարտիրոսյան (70 կգ), Նարեկ Գրիգորսյան, Հովհաննես Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 75 կգ), Նարեկ Մկրտչյան (85 կգ), Վալերիկ Մկրտչյան (95 կգ) եւ Գրիգոր Ղազարյան (110 կգ): Կանանց պայքարում մրցահարթակ դուրս կգան՝ Մերի Միսակյան (69 կգ), Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան (երկուսն էլ՝ 77 կգ) և Էմմա Պողոսյան (86 կգ):
Եվրոպայի Մ23 առաջնությունում կմրցեն՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (57 կգ), Սեյրան Խուդանյանը (60 կգ), Տիգրան Կարապետյանը (75 կգ), Մարտին Պողոսյանը (85 կգ), Սուրեն Գրիգորյանը եւ Մնացական Աբրահամյանը (95 կգ) եւ Աշոտ Մովսիսյանը (+110 կգ):
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մասնակցության ժամանակացույցը:
Հոկտեմբերի 13․
65 կգ` Արտուշ Գրիգորյան, Դավիթ Առաքելյան (երիտասարդներ), 60 կգ` Սեյրան Խուդանյան (Մ23 տարեկաններ)։
Հոկտեմբերի 14․
57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան (Մ23 տարեկաններ), 70 կգ` Սամվել Մարտիրոսյան (երիտասարդներ), 75 կգ` Նարեկ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան (երիտասարդներ)։
Հոկտեմբերի 16․
75 կգ` Տիգրան Կարապետյան (Մ23 տարեկաններ), 69 կգ` Մերի Միսակյան (երիտասարդներ), 85 կգ` Նարեկ Մկրտչյան (երիտասարդներ)։
Հոկտեմբերի 17․
95 կգ` Վալերիկ Մկրտչյան (երիտասարդներ), 77 կգ` Աննա Ամրոյան, Ալինա Սուքիասյան (երիտասարդներ),
85 կգ` Մարտին Պողոսյան (Մ23 տարեկաններ)։
Հոկտեմբերի 18․
86 կգ` Էմմա Պողոսյան (երիտասարդներ), 110 կգ` Գրիգոր Ղազարյան (երիտասարդներ),95 կգ` Սուրեն Գրիգորյան, Մնացական Աբրահամյան (Մ23 տարեկաններ)։
Հոկտեմբերի 19․
+110 կգ` Աշոտ Մովսիսյան (Մ23 տարեկաններ):