Westbourne College Singapore դպրոցի տնօրեն Վահագն Վարդանյանը հոկտեմբերի 5-6-ը Հայաստանում էր։ Այս այցը բացառիկ հնարավորություն էր առաջատար փորձի փոխանակման, կրթական նորարարությունների քննարկման և աշխարհի ամենազարգացած ու արդյունավետ կրթական համակարգերից մեկի՝ Սինգապուրի փորձի լայնամասշտաբ ուսումնասիրության համար:
Դոկտոր Վահագն Վարդանյանը միջազգային կրթության ոլորտում ավելի քան քսան տարվա մասնագիտական փորձ ունեցող ղեկավար է։ 2024 թվականի օգոստոսից նա ղեկավարում է Westbourne College Singapore-ը, որը Westbourne International կրթական ցանցի մասն է։
Westbourne-ի հիմնական առանձնահատկությունն է՝ ակադեմիականորեն պահանջկոտ, բայց շատ անհատականացված կրթություն՝ փոքր խմբերով և համալսարանին/մասնագիտությանը վաղ նախապատրաստմամբ։


Սինգապուրը կրթության միջազգային համատեքստում հաճախ դիտարկվում է որպես շատ բարձր արդյունքներ արձանագրող համակարգ։ Բայց մեզ համար հետաքրքիր է ոչ միայն արդյունքը, այլև այն ճանապարհը, որով այդ արդյունքին հասել են։ Իսկ Սինգապուրի փորձը ցույց է տալիս, որ բարձր արդյունքը միայն լավ դասագրքի կամ խիստ կարգապահության արդյունք չէ։ Այն պահանջում է հստակ նպատակ, ուսուցչի բարձր մասնագիտական մակարդակ, երեխայի նկատմամբ անհատական մոտեցում և, թերևս ամենակարևորը՝ կրթության նպատակի մասին հստակ պատկերացում։
Westbourne College Singapore-ի (Սինգապուրի Ուեսթբորն քոլեջ) փորձը ևս մեկ կարևոր հարց է առաջադրում․ արդյո՞ք մենք դպրոցում պատրաստում ենք երեխային հաջորդ քննությանը, թե՞ հաջորդ կյանքին։
«Դպրության» տաղավարում են /Westbourne College Singapore/ Սինգապուրի «Վեսթբորն» քոլեջի տնօրեն ը և «Լոնդոն Այ» միջազգային ուսումնական կենտրոնի տնօրեն Սերգեյ Քոչարյանը։