Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում (PAN.am)

Հոկտեմբերի 9-ի գիշերը Մոսկվայի օդանավակայաններում կիրառված սահմանափակումների պատճառով տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել։ Փոփոխություններ են արձանագրվել նաև Հայաստանից իրականացվող որոշ չվերթերում։

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումները հանգեցրել են օդային հաղորդակցության խափանումների, հայտնում է Sputnik Արմենիան:

Ստեղծված իրավիճակի պատճառով չվերթերի մի մասն ուղղորդվել է դեպի Կազան։ Բացի այդ, ևս 11 օդանավ ուղղորդվել է այլընտրանքային ուղղություններով՝ Սանկտ Պետերբուրգ, Նիժնի Նովգորոդ և Մինսկ։

Սահմանափակումներն ազդել են նաև Թուրքիայից իրականացվող մի շարք չվերթերի վրա։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրավիճակն այլ է. հետաձգվել է Կազանի չվերթը, չեղարկվել է Երևանից Մոսկվա UTair ավիաընկերության չվերթը: Մնացած ինքնաթիռների չվացուցակը չի փոխվել։

Ռոսավիացիայի տվյալներով՝ թռիչքների անվտանգության ապահովման համար սահմանված սահմանափակումներն արդեն վերացվել են: Ռուսաստանի բոլոր օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով։

Leave a Comment