ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը • Tribune.am

Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է Մեղրիում ենթադրյալ ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները:

ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ լուրն ապատեղեկատվություն է:

«Ապատեղեկատվություն է։ Առհասարակ այդ ամբողջ տեղեկատվությունը սուտ է, կտրականապես հերքում ենք»,-հայտնել են ծառայության մամուլի կենտրոնից։

Հիշեցնենք՝ 24news-ը տեղեկացրել էր, որ Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների:

Leave a Comment