Նեյմարի դուբլի շնորհիվ «Սանթոսը» խուսափել է պարտությունից

Բրազիլիայի առաջնության 28-րդ տուրում «Սանթոսը» 2:2 հաշվով է ավարտել տնային հանդիպումը «Ֆլամենգոյի» հետ: Առաջին խաղակեսից հետո հյուրերն ունեցել են 2 գոլի առավելություն, իսկ ընդմիջմանը դաշտի տերերի կազմում փոխարինման է մտել Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկու Նեյմարը: 0:2 հաշիվը պահպանվել է մինչև 82-րդ րոպեն, երբ Նեյմարը 11-մետրանոց հարվածով կրճատել է հաշիվը: 34-ամյա հարձակվողը 11-մետրանոցից ևս մեկ գոլ խփել է 87-րդ րոպեին: «Սանթոսը» 42 միավորով այժմ 8-րդ տեղում է: Ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 13 խաղի, դարձել է 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Leave a Comment