
Կրեմլը համաձայնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն կարծիքի հետ, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով ավարտել չի հաջողվի, Վեստի» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուբիոն իսկապես իրավացի է, առայժմ մենք որեւէ նախադրյալ չենք տեսնում… Բայց դիվանագետների արվեստը հենց այն է, որ գտնեն ինչ-որ ելք, որը թույլ կտա անցնել խաղաղ կարգավորման ուղու»,- հավելել է Պեսկովը։
Ռուբիոյի կարծիքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը հասել է «ռազմավարական փակուղու», եւ երկրների միջեւ խաղաղ բանակցություններն այս պահին հեռանկար չունեն։
Հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում նա նշել է, որ զինված դիմակայությունը կարող է վերաճել «տարածաշրջանում շատ ավելի լայնածավալ եւ անհամեմատ ավելի վտանգավոր հակամարտության»։