Ամերիկացի նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ հանրությունը կկարողանա հետեւել Նիդալ Մալիք Հասանի մահապատժին։ Նա՝ ԱՄՆ բանակի նախկին ռազմական հոգեբույժը, 2009 թվականին Տեխաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմաբազայում սպանել էր 13 զինվորի։

Ավելի վաղ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր ի կատար ածել Հասանի նկատմամբ մահապատժի դատավճիռը։

Պահպանողական Real America’s Voice հեռուստաալիքին տված հարցազրույցում Հեգսեթը հայտարարել է, որ Հասանին «գնդակահարելու են։ Այդպես էլ պետք է լինի»։

«Մենք կապահովենք, որ մարդիկ կարողանան դա տեսնել, որ այն հասանելի լինի հանրությանը, որովհետեւ մարդիկ պետք է հասկանան, որ նման գործողություններին հետեւում են լուրջ հետեւանքներ»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։

Leave a Comment