Իրանի նախագահը պատերազմի մոտակա ավարտը անհնար է համարում

ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության շարունակման դեպքում մոտ ապագայում պատերազմն ավարտելն անհնար կլինի, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

Փեզեշքիանը պնդել է, որ բոլոր երկրները պետք է հարգեն Իրանի իրավունքները։ «Եթե ԱՄՆ-ը շարունակի հավատարիմ մնալ միակողմանի մոտեցմանը, մոտ ապագայում պատերազմն ավարտելն անհնար կլինի»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Սա, ըստ էության, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարության պատասխանն է։ Վենսը Reuters գործակալությանը հայտարարել էր, որ Իրանը պետք է էապես կրճատի ուրանի հարստացման իր կարողությունները։

Leave a Comment