Սույն թեմայով համաժողով է հրավիրում Libertas կազմակերպությունը Երեւանում հոկտեմբերի 16-ին, ժամը 13-18-ը: Հիլդա Չոբոյանի բացման խոսքից հետո միջազգային իրավական միջոցների մասին կբանախոսեն գերիների հարցերով զբաղվող փաստաբաններ Էմանուել Կոլիեն, Սիրանուշ Սահակյանը, Եղիշե Կիրակոսյանը: Անհատի եւ հասարակության վրա հոգեկան ցավերի ազդեցության մասին կբարձրաձայնեն հոգեբույժներ Պատրիկ Ալեքյանը, Խաչատուր Գասպարյանը: Համաժողովին մասնակցում են «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, վավերագրող Տիգրան Պասկեւիչյանը: Քաղհասարակության դերի եւ գործողությունների եղանակների մասին վկայություն կներկայացնեն Վանաձորի Արփի սոցիալական օգնության ՀԿ-ի նախագահ Սոֆիկ Մինասյանը, իսկ Իսրայելից Էֆրատ Մաչիկավան: Վերջին բանախոսը Ջորջ Քեփենեկյանն է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
The post «Ազատություն, արդարություն, վերինտեգրում» Բաքվում բանտված հայերին appeared first on Ազգ.