էլ ավելի սիրեք ինձ

– Հիսուս, Տեր մեր, պաշտում ենք Քեզ ու խնդրում

այնպես անել, որ մենք է՛լ ավելի սիրենք Քեզ:

– Այո՛: Ես Սիրո ամուր կապով ձեզ էլ ավելի մտերիմ կդարձնեմ Ինձ:

Սեր, որ մեղքերի մեջ ընկած մեկը ունենում է` իրեն փրկողի հանդեպ:

Սեր, որ ազատագրվածն ունենում է ազատագրողի հանդեպ:

Եվ վերջապես մի սեր, որ փոքր երեխան ունենում է իր հոր նկատմամբ:

Տեսեք, թե սիրո ինչքան կապեր կան, որ ձեզ կարող են մոտեցնել Ինձ:

Ձեր կյանքում պատահող յուրաքանչյուր իրադարձություն` ուրախություն կամ տրտմություն, նեղություն կամ հաջողություն, վտանգ կամ ազատություն, սրանից ամեն մեկը ձեզ պատահելով, իր առանձնակի պահանջն է ներկայացնում Ինձ:

Սրանից ամեն մեկը պատճառ է դառնում պատասխանելու այս աղոթքին.

«Այնպես արա, որ օր օրի Ես Քեզ ավելի ու ավելի սիրեմ»:

Leave a Comment