40-ամյա Դավիդ Սիլվան վերադառնում է մեծ սպորտ

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի ու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին կիսապաշտպան Դավիդ Սիլվան վերսկսել է պրոֆեսիոնալ կարիերան այն ավարտելուց երեք տարի հետո: 40-ամյա իսպանացին պայմանագիր է կնքել «Սատհին» ակումբի հետ, որը հանդես է գալիս Հոնկոնգի Պրեմիեր լիգայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ մեզ է միացել լեգենդար իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Առաջիկայում Սիլվան կժամանի Հոնկոնգ ու կմիանա նոր թիմի մարզումներին: «Մանչեսթեր Սիթիից» բացի, նա հանդես է եկել իսպանական «Սելտայում», «Էյբարում», «Վալենսիայում» ու «Ռեալ Սոսիեդադում»: Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Leave a Comment