ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 17 նավի և մի շարք ընկերությունների նկատմամբ՝ իրանական նավթի վաճառքի համար

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել 17 նավի և մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնք, ամերիկյան կողմի տվյալներով, կապված են իրանական նավթի և նավթամթերքի փոխադրման ու վաճառքի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչությունը պատժամիջոցներ է սահմանել «ստվերային նավատորմի» 17 նավի նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ-ի, օգտագործվել են միլիոնավոր բարել իրանական նավթ, վառելիք և նավթամթերք Հարավային և Արևելյան Ասիայի տարբեր շուկաներ տեղափոխելու համար։ Դրանց թվում են Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և Մարշալյան կղզիներում գրանցված ընկերություններին պատկանող տանկերներ։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև շուրջ երկու տասնյակ ընկերությունների նկատմամբ, որոնք, ըստ Վաշինգտոնի, կապ ունեն Իրանի նավթաքիմիական ոլորտի հետ։ Դրանց թվում են Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Իրանում, Չինաստանում, ԱՄԷ-ում, Թուրքիայում և Մարշալյան կղզիներում գրանցված ընկերություններ։

«Այսօրվա գործողությունները փաստացի չեզոքացնում են Իրանի «ստվերային նավատորմի» մնացած ցանցի մեծ մասը»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Գերատեսչության ներկայացուցիչը լրագրողներին ասել է նաև, որ Իրանը գործնականում զրկվել է նավթի առևտուր իրականացնելու հնարավորությունից։

Leave a Comment