Պուտինը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը «սուր խնդիր» է անվանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը անվանել է «այսօրվա ամենասուր խնդիրը»։

«Իհարկե, այսօր ամենասուր խնդիրը տարածաշրջանում ստեղծված իրավիճակն է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Ռուսաստանը գիտի՝ Իրանը իրական քայլեր է ձեռնարկում հակամարտությունն ավարտելու ուղղությամբ։

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է անել իրենից կախված ամեն ինչ՝ Իրանին Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում օգնելու համար։

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը։ Մեր կողմից պատրաստ ենք անել մեզանից կախված ամեն ինչ՝ այս իրավիճակի կարգավորմանն օգնելու համար»,- նշել է ՌԴ նախագահը։

Leave a Comment