Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պատմել է, որ դժվար ժամանակաշրջան է ունեցել վնասվածքի պատճառով:
«Հուսով եմ՝ վերջապես վերադառնում եմ մարզումներին և կսկսեմ պատրաստվել խաղերին։ Վնասվածքների այս շրջանն ավարտվեց, դա շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար։ Ամեն ինչ սկսվեց առաջին վնասվածքից, որը ստացա «Պոգոնի» դեմ խաղում։ Դրանից հետո ես վերականգնվեցի։ Ամեն ինչ հիանալի էր, ես ինձ շատ լավ էի զգում։ Վնասվածքից հետո առաջին անգամ ես պետք է խաղայի մեկնարկային կազմում, բայց հենց հանդիպումից առաջ մարզմանը կրկին վնասեցի նույն մկանը։ Բուժզննումները ցույց տվեցին նոր վնասվածք։ Դա շատ դժվար պահ էր ինձ համար, հատկապես՝ հոգեբանական առումով։ Ամեն ինչ նորից կանգ առավ։ Ես ստիպված էի ինձ հավաքել և շարունակել պայքարել։ Արեցի այն ամենը, ինչ կարող էի՝ մեր ֆիզիոթերապևտների, բժիշկների և ֆիզպատրաստության մարզիչների օգնությամբ։ Հիմա ես մարզվում եմ խաղադաշտում և շուտով կմիանամ թիմին։ Ես շատ ուրախ եմ դրա համար։ Ես հավատում եմ, որ կմոտենամ ճիշտ ռիթմին»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Weszlo.com-ը:
Վահան Բիչախչյանը նախորդ անգամ հանդիպման մասնակցել է օգոստոսի 2-ին: