Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ԱԱ-ին կմասնակցի 6 մարզիկով

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 6 մասնակից կունենա Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք աշխարհի առաջնությունում: Հաբեթնակ Կուրղինյանի թիմի կազմում մրցավայր կմեկնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ) և Հրայր Ալիխանյանը (79 կգ), հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը Ղազախստանում:

Leave a Comment