Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով է բաց թողնելու աշխարհի առաջնությունը, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
97 կգ քաշային կարգում 34-ամյա Ալեքսանյանին կփոխարինի Մ-23 աշխարհի չեմպիոն Հայկ Խլոյանը: Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը կայանալու է հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 1-ը՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: