Լոնդոնի «Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը: Միկել Արտետան 2019 թվականից է գլխավորում անգլիական ակումբը: Անցյալ մրցաշրջանում «Արսենալն» Անգլիայի չեմպիոն էր դարձել 22 տարվա ընդմիջումից հետո: Իսպանացու գլխավորությամբ լոնդոնյան ակումբը դարձել է նաև Անգլիայի գավաթակիր ու եռակի սուպերգավաթակիր: