Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Կիպրոսի դեսպանին

Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Կիպրոսի դեսպանին


ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են ՀՀ-ում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։


 


Ողջունելով դեսպանին՝ Նարեկ Կարապետյանը նշել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կապված են հազարամյակների պատմություն ունեցող բարեկամությամբ։ Խմբակցության ղեկավարը կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, նոր համատեղ ծրագրերի իրականացումը:


 


ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ պատմական ու մշակութային կապերը հուսալի հիմք են միջպետական հարաբերությունների խորացման համար:


 


Դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Կիպրոսը կապված են բարեկամական սերտ հարաբերություններով։


 


Կարևորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջև ակտիվ փոխգործակցությունն ու փորձի փոխանակումը:


 


Կողմերը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ։


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment