Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը սոցցանցի իր էջում գրել է․
«1993թ․ դեկտեմբեր- 1994թ․ փետրվար ամիսներին Ադրբեջանի զինված ուժերի 701-րդ էլիտար բրիգադը Օմարի լեռնանցքում եւ Քելբաջարի շրջանում հարձակողական-պաշտպանական մարտեր է մղել՝ ունենալով 3500 զինծառայող։
Նրանցից քանի՞սն է նահանջով հասել Գյանջա, քանի՞սը՝ սպանվել։ Այդ տեղեկություններն Ադրբեջանի ՊՆ արխիվներում, անկասկած, կան։ Բաց աղբյուրները միայն այդ ռազմագործողության ընթացքում Ադրբեջանի մարդկային կորուստները գնահատում են 2000-2500-ի սահմաններում։ 1994թ․ մայիսի 12-ի հրադադարից հետո Ադրբեջանը ինչու՞ նրանց ճակատագիրը պարզելու համար ոչինչ չի ձեռնարկել»։
