Աղետների ռիսկի կառավարման առաջմղում՝ հայ-շվեդական համագործակցությամբ․ ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիրը

Աղետների ռիսկի կառավարման առաջմղում՝ հայ-շվեդական համագործակցությամբ․ ստորագրվել է մտադրությունների մասին հուշագիրը


Հոկտեմբերի 6-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդունել է Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության ներկայացուցիչներին։ 


 


Քննարկվել են «Դիմակայուն Հայաստան․ աղետների ռիսկի ներառական և կայուն կառավարման առաջմղում՝ հայ-շվեդական համագործակցության միջոցով» ծրագրի իրականացման մեխանիզմները, առաջնահերթ ուղղություններն ու ակնկալվող արդյունքները։


 


ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ծրագրի գործողությունները պետք է հիմնվեն կարիքների վրա՝ ապահովելով շոշափելի արդյունքներ։ Այդ համատեքստում կարևորվել է թվային բաղադրիչը՝ տվյալների կառավարման, վաղ ազդարարման և ճգնաժամային կառավարման համակարգերի զարգացման ուղղությամբ։


 


Շվեդական կողմի ներկայացուցիչները կարևորել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում հայկական կողմի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ ընդգծելով ծրագրի շրջանակում ընդհանուր նպատակները։


 


Հանդիպման ավարտին ՆԳ նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության միջև ստորագրվել է «Դիմակայուն Հայաստան․ աղետների ռիսկի ներառական և կայուն կառավարման առաջմղում՝ հայ-շվեդական համագործակցության միջոցով» ծրագրի վերաբերյալ մտադրությունների մասին հուշագիրը։


 


Կողմերը վերահաստատել են ծրագրի համատեղ իրականացման և աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ շեշտադրելով գենդերազգայուն, ներառական, կայուն և արդյունքահեն մոտեցումները։


 


Հանդիպմանը նախորդել էր ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որին մասնակցել են ՆԳ նախարարության, Փրկարար ծառայության, Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության ներկայացուցիչներ և փորձագետներ։


 


Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է ամրապնդել աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարության կարողությունները՝ նպաստելով ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմում Հայաստանի առավել արդյունավետ ինտեգրմանը։


 


Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել են ՆԳՆ միջազգային համագործակցության վարչության պլանավորման և ծրագրերի իրականացման բաժնի պետ Գարիկ Խուդոյանը և ծրագրի ղեկավար Սուսաննա Յոհանսոնը։


 


Ելույթով հանդես է եկել նաև Հայաստանում Շվեդիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրոմը։ Նա կարևորել է հայ-շվեդական համագործակցությունը և հասարակության դիմակայունության բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը։


 


Ընդգծվել է, որ ծրագիրը կարևոր նշանակություն ունի ՆԳՆ փրկարար ծառայության կարողությունների զարգացման, աղետների ռիսկի նվազեցման և քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման համար։


 


Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության թիմի ղեկավար Մարիա Յոհանսոնը ներկայացրել է քաղաքացիական պաշտպանության և հասարակության դիմակայունության ապահովման մոտեցումները։


 


Ավարտին անցկացվել է խմբային աշխատանք․ առանձնացվել են շահագրգիռ կողմերի ներգրավման, ուսուցման և վարժանքների, հանրային իրազեկման ու ռիսկերի հաղորդակցության ուղղությամբ առաջնահերթ քայլերը։


 


ՆԳՆ


 


 


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment