Վարչապետի դիպլոմ չունենալն անհամատեղելի չէ վարչապետի պաշտոնի հետ. Փաշինյան

Վարչապետի դիպլոմ չունենալն անհամատեղելի չէ վարչապետի պաշտոնի հետ, այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա միաժամանակ ընդգծեց՝ Գարեգին Բ-ն դուստր ունի, ինչն անհամատեղելի է կաթողիկոսի պաշտոնի հետ։

Փաշինյանը նկատեց՝ 1991 թվականից իր կյանքը բոլորին հայտնի է՝  որտեղ է եղել, ինչ է արել և ում հետ է շփվել։

Նա միաժամանակ հավելեց՝ պատրաստ է աշխատել իր կրթության  և կենսագրության դրվագները քննող ցանկացած հանձնաժողովի հետ։

«Կարող են ստեղծել հանձնաժողով, որ վարչապետը դիպլոմ չունի։ Ոչ մի խնդիր չկա։ Ես կաջակցեմ այդ հանձնաժողովի գործունեությանը՝ իր բոլոր նրբություններով»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է սեպտեմբերի 27-ին Հանրայինի եթերով համերգ հեռարձակելուն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ստուգել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող 5-րդ ալիքն ու տեսել, որ այնտեղ ևս «տաշի-տուշի» է հեռարձակվել։

«Ընդդիմադիր հայացքներով հայտնի երգիչ կա… ինչքան գիտեմ՝ Արսեն Գրիգորյան։ Իրա համերգն էր սեպտեմբերի 27-ին, միացնում եմ ու պարեր է, որ պարում են»,- նշեց վարչապետը։

Leave a Comment