Միացյալ Նահանգները պատրաստ է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում. Ռուբիո

Միացյալ Նահանգները պատրաստ է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու գործում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունական «Կաթիմերինի» թերթին տված հարցազրույցում։

«Դիվանագիտական ​​լուծումը հապաղում է, բայց մենք պատրաստ ենք, եթե կարողանանք կառուցողական դեր խաղալ, հասնել դրան (կարգավորմանը – խմբ.)», – ասել է նա։

Պետքարտուղարն ընդունել է, որ ներկայումս ճգնաժամը բանակցությունների միջոցով ավարտելու հեռանկար չկա, սակայն ընդգծել Վաշինգտոնի մտադրությունը՝ շարունակել փնտրել խաղաղ արդյունքի հասնելու ցանկացած հնարավորություն։

Leave a Comment