
ԵԱՏՄ շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանի «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահը, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների հարցերին։
Նրա խոսքով՝ այցի ընթացքում նախատեսվում է աշխատանքային քննարկում, որի արդյունքներով կողմերը կքննարկեն երկաթուղային ոլորտի հետագա աշխատանքներն ու անհրաժեշտ քայլերը։
«Աշխատանքային քննարկում կունենանք և նաև որոշ հետևություններ կանենք այդ աշխատանքային քննարկման արդյունքներով»,- ասել է Փաշինյանը։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրային կառավարումը։