
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) 2026 թվականին նոր թափով շարունակում է իր առաքելությունը՝ որակյալ, նորարարական և համաշխարհային մակարդակի կրթությունը հասանելի դարձնելով Հայաստանի ամենահեռավոր գյուղական համայնքներում:


Այս տարի հիմնադրամն էլ ավելի է ընդլայնել իր նորարարական SMART կրթական մոդելն ու առողջապահական ծրագրերը՝ կենտրոնանալով հատկապես Արմավիրի, Լոռու և Սյունիքի մարզերի հզորացման վրա։
ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ իրականացվող անգլերենի հանրահայտ «Ինգլիշ Էքսեսս» (English Access) ծրագիրը և դպրոցական նոր դասագրքերը շարունակում են լեզվական ու կարիերայի բացառիկ հնարավորություններ ստեղծել հազարավոր մարզաբնակ պատանիների համար։


Ինչպե՞ս է գործում ՍՄԱՐԹ հայեցակարգը, ինչո՞ւ է անգլերենի խորացված ուսուցումն ընդլայնվում դեպի Սյունիք և ինչպե՞ս է տեխնոլոգիական կրթությունը կանխում մարզերից արտագաղթը։
«Դպրության» տաղավարում են ՔՈԱՖ-ի Գյուղական ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Գայանե Վարդանյանը և ՔՈԱՖ-ի հաղորդակցության թիմի ղեկավար Անի Ավագյանը։