
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 8 քաղաքացիները տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: Բոլորի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Տուժածները դուրս են գրվել:
Տես նաև՝ Երևան-Սևան ավտոճանապարհին միկրոավտոբուսը կողաշրջվել է. 8 մարդ է տուժել