Թրամփը հայտարարել է Իրանի դեմ պատերազմի շատ շուտով ավարտի մասին

ԱՄՆ-ը «շատ շուտով» կավարտի Իրանի դեմ ռազմական գործողությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս նա կրկին ենթադրել է, որ Իրանի հետ ռազմական հակամարտության ավարտը կհանգեցնի համաշխարհային շուկայում վառելիքի գների կտրուկ նվազմանը։

«Նավթի գները կտրուկ կնվազեն, հենց որ ավարտենք պատերազմը։ Իսկ դա տեղի կունենա շատ շուտով։ Շատ շուտով։ Մենք այս հարցը այս կամ այն կերպ կլուծենք», – ասել է ԱՄՆ նախագահը։

«Նավթի գները կնվազեն այնպիսի մակարդակի, որը, հնարավոր է, նույնիսկ ավելի ցածր լինի, քան պատերազմից առաջ էր», – կարծում է Թրամփը։

Leave a Comment