Հայաստանի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Խաղն ավարտվել է 2։1 հաշվով։ Հայաստանի ընտրանուց աչքի են ընկել Աննա Դալլաքյանը և Մարալ Արթինը։ Հորդանանի հավաքականը միակ գոլը խփել է ավելացված ժամանակում։
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը կխաղա Ինդոնեզիայի դեմ։ Հանդիպումը կկայանա Հորդանանում։
