Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում միջնորդական դեր ստանձնած առանձին պետությունների ջանքերը «փակուղի են մտել»։ Այդ մասին Al Hadath հեռուստաալիքին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան աղբյուրը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը Իրանին փոխանցել է ուղերձ, ըստ որի՝ երկկողմ երկխոսության ոլորտում որևէ առաջընթաց չի գրանցվի, քանի դեռ չի սահմանափակվել Իրանի միջուկային ներուժը։
Նույն աղբյուրի պնդմամբ՝ «Հորմուզի նեղուցն այլևս Վաշինգտոնի առաջնահերթությունը չէ», քանի որ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Իրանը «կորցրել է դրա նկատմամբ վերահսկողությունը»։
Նա հավելել է, որ Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է «ընդունել, որ Իրանը այլևս չի զարգացնելու իր միջուկային հնարավորությունները»։