
Լրագրող Նաիրա Վանյանը գրել է. «Ռուբեն Ռուբինյանին հիշեցնենք Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հետ տեղի ունեցածի մասին. 2014 թվականի օգոստոսին 31-ամյա Կարենը սովորականի նման գյուղից դուրս էր եկել մոշ և չոր փայտ հավաքելու։ Համագյուղացիները նրան տեսել էին հողաթափերով, ավանակով և դույլով։ Հետագայում նրան երկար որոնեցին, սակայն, գտան միայն ավանակը։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե Կարեն Պետրոսյանը, իբր, «դիվերսիոն խմբի» անդամ է և մասնակցել է դիվերսիոն գործողության։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այդ վարկածը հերքեց՝ հայտարարելով, որ Կարենը քաղաքացիական անձ է։
Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հայտարարեց Կարենի մահվան մասին՝ պատճառը ներկայացնելով իբր, սրտանոթային անբավարարությունը։
Կարենի մարմինը հարազատներին փոխանցվեց հոկտեմբերի 10-ին…
Կարենի մարմինը գազանաբար խաշտանգել էին»: