Առնվազն երկու մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել Հնդկաստանի մայրաքաղաքի Սիմապուրի շրջանում հինգհարկանի բնակելի շենքի փլուզման հետևանքով։
Ինչպես հայտնում է Hindustan Times-ը, փրկարարները փլատակներից դուրս են բերել ութ մարդու։ Նրանք վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքներն ու փլատակներում հնարավոր մնացած մարդկանց որոնումները։
Դելիի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Չի բացառվում, որ շենքը փլուզվել է հարևան շենքերի քանդման հետևանքով։