Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի խոսքով՝ Եվրոպան վառելիքի շուկայում, հատկապես դիզվառելիքի ոլորտում, լուրջ խնդիրների է բախվել, և նրան ծանր աշուն ու ձմեռ են սպասվում։

Ֆիցոն ԵՄ-ի՝ ձմռանը պատրաստվածությունը նկարագրել է «Հյուսթոն, մենք խնդիր ունենք» արտահայտությամբ՝ «Ապոլոն-13» ֆիլմից՝ նշելով, որ «Եվրոպան նավթի և վառելիքի լուրջ խնդիր ունի»։ Վարչապետի խոսքերը մեջբերում է SITA առևտրային լրատվական գործակալությունը։

Ֆիցոյի կարծիքով՝ գների վրա ազդում են աշխարհաքաղաքական մի շարք գործոններ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հակամարտությունը և նավթամթերքի առևտրային հոսքերի փոփոխությունը։

Leave a Comment