
«Այս ոճիրը կատարած ահաբեկչին կարո՞ղ է մի օր հանձնեք Ադրբեջանին» ԱԺ-ում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրաառնալով Շաքիում տեղի ունեցած դեպքին։
«ՀՀ դատական համակարգում հարցը պետք է քննվի, պետք է լինի դատարանի որոշում, վճիռ, օրինական մտնի ուժի մեջ, բոլոր ընթացակարգերը պետք է տեղի ունենան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։
«Մենք չենք ուզում այլ բան, քան ահաբեկչություն գործած մարդուն դատել ՀՀ օրենքներով և որ նա իր կալանքն անցկացնի ՀՀ ԱԱԾ մեկուսարանում»,- արձագանքեց Կարապետյանը։
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Դուք ինձ հիշեցնում եք կոկորդիլոսի մասին անեկդոտը․․․ Ձեզ թվում է՝ դուք էդտեղ նստած ՀՀ-ում ինչ-որ ռազմական դրություններ եք հայտարարում, և ձեր հայտարարութուններից է պայմանավորված ՀՀ-ում օրենքը գործում է, թե չէ․․․ Դատ է տեղի ունենալու, եթե կդատապարտվի ազատազրկման, ապա պատիժը կիրականացվի ՀՀ-ում, ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգերով»։