Ինչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ հոկտեմբերի 1-ին և 3-ին,
◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 3-ին,
◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 5-ին և 6-ին,
◾️ Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Leave a Comment