Ալիևը զանգահարել է Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ:

Պուտինի շնորհակալություն է հայտնել Ալիևին շնորհավորանքի և ցուցաբերված ուշադրության համար, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման կապակցությամբ, մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման վերաբերյալ, նշված է հաղորդագրությունում:

Վլադիմիր Պուտինին ծննդյան 73-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր կայացած հեռախոսազրույցում շնորհավորել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Leave a Comment