Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության հերթական մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչները 3 հաղթանակ են տարել: Իրենց մենամարտերը հաղթել են 50 կգ Հակոբ Շարբաթյանը, 60 կգ Էդուարդ Քարամյանը և 66 Ռոմիկ Հարությունյանը։ Հաղթանակին մոտ էին նաև Լևոն Չիլինգարյանն ու Տիգրան Բաղդասարյանը, սակայն երկու դեպքում էլ իսպանացի մրցավարի սխալ որոշումների պատճառով հայ մարզիկները դուրս են մնացել պայքարից, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի հավաքալանի մարզչական կազմը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկել են իսպանացի մրցավարի որոշումները, ինչից հետո նա որակազրկվել է։