Եվրախորհրդարանում տեղադրել են Թրամփին մերկ պատկերող ոսկեզօծ արձանը



ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մերկ պատկերող «Նարնջագույն ժանտախտ» վերնագրով քանդակը տեղադրվել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքում։ Այս մասին հայտնել է Der Spiegel ամսագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:



Արձանում Թրամփը պատկերված է գոլֆի մահակով և նստած է տղամարդու ուսերին։ Ամսագիրը նշում է, որ 23 կարատանոց ոսկով պատված քանդակի բարձրությունը մոտ 2,5 մետր է։


Spiegel-ն ընդգծել է, որ քանդակի հեղինակն է Ձախ կուսակցությունից դանիացի պատգամավորի կողմից հրավիրված նկարիչ Ենս Գալշիոտը, ով բազմիցս Թրամփին անվանել է կլիմայական ճգնաժամի գլխավոր պատճառ։


«Եթե ինչ-որ մեկն այնքան նեղացկոտ է և չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ այս քանդակը ցուցադրված է Եվրախորհրդարանում, ապա նա տեղ չունի համաշխարհային ասպարեզում», – հայտարարել է Կլաուզենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment