Եվրոպան տարված է ԵՄ-ն ռազմաքաղաքական բլոկի վերածելու գաղափարով. Պեսկով

Եվրոպան տարված է ԵՄ-ն ռազմաքաղաքական բլոկի վերածելու գաղափարով. Պեսկով

Ռուսաստանն ուշադիր հետևում է Եվրոպայի ռազմականացման շուրջ զարգացումներին. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի կողմից նոր ռազմավարական բալիստիկ հրթիռի փորձարկումը:

Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրապարակել էր M51.3 բալիստիկ հրթիռի փորձնական արձակման տեսանյութը՝ ընդգծելով, որ Փարիզն այս փորձարկմամբ «հնչեղ և հստակ ուղերձ» է հղել:

Անդրադառնալով Մակրոնի հայտարարությանը՝ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Եվրոպան տարված է Եվրամիությունը ռազմաքաղաքական բլոկի վերածելու գաղափարով, որը հիմնված է Մոսկվայի հետ հակադրության վրա:

«Եվրոպական երկրները պաշտպանության և անվտանգության ոլորտում իրենց ինքնությունը կառուցում են Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման հենքի վրա: Դա փակուղային ուղի է, ինչպես ցույց է տալիս պատմությունը, և որևէ լավ տեղ չի տանի: Նման ագրեսիվ գործողությունների և ծրագրերի ֆոնին Ռուսաստանը մշտապես զգոն է և ուշադիր հետևում է իրադարձությունների ընթացքին»,- ընդգծել է Պեսկովը:

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment