Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ ալ Սուլայթիին


ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդուլլա Սաադ ալ Սուլայթիին։


 


«Քննարկել ենք երկու երկրների միջև տրանսպորտային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների միջազգային փոխադրումների մասին համաձայնագրի ստորագրման գործընթացը և օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության զարգացումը։


 


 


Կարևորել եմ երկկողմ օդային կապերի ընդլայնումը։


 


Քննարկել ենք նաև Կատարի փորձը ջրային ռեսուրսների կառավարման և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում։


 


Անդրադարձել ենք նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորություններին»

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment