Արսեն Թորոսյանը և Լումիր Կանտորը քննարկել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում ՀՀ-Չեխիա համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Արսեն Թորոսյանը և Լումիր Կանտորը քննարկել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում ՀՀ-Չեխիա համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր


Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Լումիր Կանտորի գլխավորած պատվիրակությանը․ հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարիամ Պողոսյանը։ 


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել կենսաթոշակային ապահովության, սոցիալական ծառայությունների թվայնացման, անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման ուղղություններով իրականացվող աշխատանքներին, դիտարկվել են այս ուղղություններով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։


 


 


Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով սոցիալական ծառայությունների հասցեականության, արդյունավետության և մարդակենտրոնության բարձրացման կարևորությունը։ Նախարարը խոսել է նաև ոլորտի թվայնացման գործընթացի կարևորության մասին՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ոչ միայն ընդլայնել ծառայությունների հասանելիությունը, այլև նվազեցնել վարչարարական բեռն ու բարձրացնել համակարգի թիրախայնությունը։


 


Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։


 


Աշխատանքի և բարեկեցության նախարարություն


 


 

















Կարդացել են
0 անգամ

Leave a Comment