Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան

Իրանը գտնվում է լիամասշտաբ պատերազմի վիճակում և այդ պայմաններում բանակցություններ է վարում Իրանի ժողովրդի օրինական իրավունքները պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը:

«Մենք լայնածավալ պատերազմ ենք մղում, և այս պայմաններում կառավարությունը հետապնդում է դիմադրության ռազմավարություն՝ միաժամանակ շարունակելով բանակցությունները Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար», – ըստ «Ֆարս» լրատվական գործակալության՝ ասել է Փեզեշքիանը։

Նախագահը հավելել է, որ Իրանի իշխանությունները «չեն կարող թույլ տալ, որ ներկայիս դժվարությունները վնասեն քաղաքացիների բարեկեցությանը կամ արտադրական գործընթացին»։

Ինչպես նշել է Փեզեշքիանը, Թեհրանը երկխոսություն է պահպանում հարևան երկրների հետ՝ «Իսլամական Հանրապետության որոշ կարիքները բավարարելու համար»։ Այնուամենայնիվ, Իրանի նախագահը պնդում է, որ «ինքնաբավությունը մնում է հիմնարար սկզբունքը»։

Leave a Comment