Ռուբիո. Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ապացուցեցին մատակարարումների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը

Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին էներգամատակարարման ուղիների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Վերջին իրադարձությունները ( Իրանում – խմբ.) մեզ հիշեցնում են, թե որքան կարևոր է ունենալ բազմազան էներգամատակարարման ուղիներ։ Մենք երբեք չպետք է հայտնվենք այնպիսի իրավիճակում, երբ աշխարհի մի մասից մատակարարման խափանումը վտանգի տակ դնի ամբողջ աշխարհը», – ասել է նա Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետրիտիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ կախվածությունը մեկ աղբյուրից կամ մատակարարման ուղուց կարող է սահմանափակել պետությունների կարողությունը գործելու իրենց շահերից ելնելով և առանձին երկրներին կամ «խարդախ ռեժիմներին» տալ ազդեցության լծակներ։

Leave a Comment