Վարչապետ Փաշինյանը Թուրքմենստան կմեկնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին, «Ազատությանը» հայտնել են կառավարության լրատվականից:

Գագաթնաժողովին մասնակցելու է նաև Ռուսաստանի նախագահը, սակայն Վլադիմիր Պուտինի օգնականն ասել է, որ դրա շրջանակներում Պուտին – Փաշինյան առանձին երկկողմ հանդիպում նախատեսված չէ:

Գագաթնաժողովն անցկացվելու է Թուրքմենաստանի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում: ԱՊՀ պետությունների ղեկավարները, ըստ Կրեմլի, ամփոփելու են կազմակերպության 35 տարվա փոխգործակցության արդունքները, ուրվագծելու են հետագա համատեղ աշխատանքի ուղղությունները և կարծիքներ են փոխանակելու միջազգային ու տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Վարչապետ Փաշինյանն ու նախագահ Պուտինը վերջին անգամ հանդիպել են Բիշքեկում, պայմանավորվել առաջիկայում ևս մեկ հանդիպում անցկացնել Մոսկվայում, սակայն դրա ժամկետը դեռ համաձայնեցված չէ:

Leave a Comment