Ջրամբարներում ռեկորդային քանակով ջուր է կուտակվել — Հայաստանի Հանրային Ռադիո

Ախուրյանի ջրամբարում ռեկորդային ջրապաշար է հավաքվել տարվա այս ժամանակահատվածի համար, հայտնում է Տնտեսական լրագրողների ակումբը՝ վկայակոչելով Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնին։

Հոկտեմբերի 6-ի դրությամբ Ախուրյանի ջրամբարում կուտակված ջրի ծավալը կազմել է 432 մլն մ³։ Սա ջրամբարի շահագործման ողջ պատմության ընթացքում տարվա այս ժամանակահատվածի համար գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Ջրամաբարներն այս տարի ռեկորդային քանակի ջուր են կուտակել։ Դեռ հունիսի տվյալներով՝ Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում լցվածությունը կազմել է գրեթե 100 տոկոս։

Leave a Comment