ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացի քաղաքացիներին զգուշացրել է առողջությանն ու անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի մասին՝ կապված Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի կասկածելի դեպքերի մասին հաղորդումների հետ։

ԱՄՆ դիվանագիտական ​​ներկայացուցչությունը հայտնել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին՝ թոքային ժանտախտի կասկածելի դեպքի հետևանքով գրանցված մահվան, կարանտինային միջոցառումների իրականացման և Իրկուտսկում հիվանդանոցների փակման մասին հաղորդումներից հետո։

«ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է Իրկուտսկի մարզից ստացված մամուլի հաղորդագրություններին, որոնք վերաբերում են թոքային ժանտախտի կասկածելի դեպքին, որը մահվան ելք է ունեցել, ինչպես նաև Իրկուտսկում դրա հետ կապված կարանտինային միջոցառումներին և հիվանդանոցների փակմանը։

Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետևել իրավիճակին»,-ասվում է դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Leave a Comment