Թոմաս Ադորյանի գոլը Արգենտինայի առաջնությունում

Արգենտինայի առաջնության 11-րդ տուրում «Բենֆիլդը» ոչ-ոքի է խաղացել «Ռոսարիո Սենտրալի» հետ։ «Բենֆիլդի» կազմում խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացել է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Թոմաս Ադորյանը:

83-րդ րոպեին 24-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է վնասվածքի պատճառով: Դա Ադորյանի առաջին գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Թոմաս Ադորյանն անցյալ տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել է երկու ընկերական հանդիպման։

Եղիշե Մելիքյանի նշանակումից հետո կիսապաշտպանը չի հրավիրվել հավաքական։

Leave a Comment