
Երկու հրթիռ է ընկել Ադենի օդանավակայանի տարածքում, որոնցից մեկը՝ թռիչքուղու մոտ, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Հրապարակված տեսանյութում երեւում են հարվածներից հետո խոշոր բռնկումները։
Կահիրեից Ադեն տեղական ավիաընկերության չվերթը, որը այդ պահին պետք է վայրէջք կատարեր օդանավակայանում, ուղղվել է Սաուդյան Արաբիա, իսկ օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Սաուդյան Արաբիայի աջակցությունը վայելող Եմենի կառավարամետ ուժերը հարձակում են իրականացնում հութիների դեմ, որոնք ավելի վաղ գրավել էին ռազմավարական նշանակություն ունեցող Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի շրջանի տարածքները եւ Կարմիր ծովի ափամերձ հատվածը։
Հութիներն արդեն 10 տարի վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան։ Երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարության նստավայրը Ադեն խոշորագույն նավահանգստային քաղաքն է։