Մեսսին Արգենտինայի հավաքականին հրաժեշտ տվեց իր 126-րդ գոլից հետո

Արգենտինայի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղում 3։0 հաշվով հաղթել է Բենինի հավաքականին։

Այս խաղը արգենտինացիների հարձակվող Լիոնել Մեսսիի վերջին հանդիպումն էր ազգային ընտրանու ազմում։

39-ամյա ֆուտբոլիստն այս խաղում խփել է երրորդ գոլը՝ 11-մետրանոցից։ Դա նրա 126-րդ գոլն էր Արգենտինայի հավաքականի կազմում։

Մեսսիի հրաժեշտի խաղին Բուենոս Այրեսի մարզադաշտ էր եկել 85 հազար երկրպագու։ Նրանք ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստին ճանապարհեցին ծափահարություններով։

Leave a Comment