
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չգիտեմ, թե Հայաստան պետության համար ո՞րն է առավել վտանգավորը՝ Հայաստանից նորանոր զիջումներ պահանջող Իլհամ Ալիևի ղեակավարած Ադրբեջա՞նը, Հայաստանի անվտանգության համակարգը, պաշտպանունակությունը բարձիթողի վիճակի հասցրած, կեղծ խաղաղությամբ, զանազան շոուներով, ֆեստիվատներով և ապատեղեկատվությամբ հանրությանը մշտապես խաբող ՔՊ-ական իշխանությունը, թե՞ սահմանագոտում ապրող, սակայն Ադրբեջանից վտանգներ չզգացող, կեղծ խաղաղությանը հավատացող, իրեն տասնյակ անգամ խաբած իշխանությանը նորից վստահության քվե տված բնակչությունը։ Այս 3 սպառնալիքները, նաև բազում այլ վտանգներ, դամոկլյան սրի նման կախված են մեր պետականության գլխին»։
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան